Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP) ու Կանանց թենիսի ասոցիացիան (WTA) հոկտեմբերի 16-ին հրապարակել են վարկանիշային թարմացված աղյուսակները:
Տղամարդկանց ցուցակը շարունակում է գլխավորել իսպանացի Ռաֆայել Նադալը, որին հաջորդում են շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը եւ բրիտանացի Էնդի Մարեյը: Խորվաթ Մարին Չիլիչը բարձրացել է չորրորդ տեղ, իսկ ավստրիացի Դոմինիկ Տիմը՝ 6-րդ: Սերբ Նովակ Ջոկովիչը նահանջել է 7-րդ տեղ: Ռուսաստանի երկրորդ համար Կարեն Խաչանովը 41-րդ տեղում է:
Կանանց վարկանիշային աղյուսակի լավագույն տասնյակում փոփոխությաններ չկան: Ռուս Մարիա Շարապովան չինական Տյանցզինում կայացած WTA International մրցաշարի հաղթողի կոչումը նվաճելուց հետո բարձրացել է 57-րդ տեղ: Նախօրեին 30-ամյա թենիսիստուհին առաջին տիտղոսն էր նվաճել որակազրկումից հետո: Մելդոնիումի օգտագործման համար Շարապովան որակազրկվել էր 15 ամսով եւ կորտ վերադարձավ այս տարվա ապրիլի 26-ին:
1 (1). Ռաֆայել Նադալ (Իսպանիա) - 10 465 միավոր
2 (2). Ռոջեր Ֆեդերեր (Շվեյցարիա) - 8505
3 (3). Էնդի Մարեյ (Մեծ Բրիտանիա) - 5290
4 (5). Մարին Չիլիչ (Խորվաթիա) - 4505
5 (4). Ալեքսանդր Զվերեւ (Գերմանիա) - 4400
6 (7). Դոմինիկ Տիմ (Ավստրիա) - 3935
7 (6). Նովակ Ջոկովիչ (Սերբիա) - 3765
8 (9). Գրիգոր Դիմիտրով (Բուլղարիա) - 3590
9 (8). Ստանիսլաս Վավրինկա (Շվեյցարիա) - 3450
10 (10). Դավիդ Գոֆեն (Բելգիա) - 2885
41 (40). Կարեն Խաչանով (Ռուսաստան) - 1110
1 (1). Սիմոնա Հալեպ (Ռումինիա) - 6175
2 (2). Գաբրինյե Մուգուրուսա (Իսպանիա) - 6135
3 (3). Կարոլինա Պլիշկովա (Չեխիա) - 5605
4 (4). Էլինա Սվիտոլինա (Ուկրաինա) - 5465
5 (5). Վինուս Ուիլյամս (ԱՄՆ) - 4642
6 (6). Կարոլինա Վոզնյացկի (Դանիա) - 4540
7 (7). Ելենա Օստապենկո (Լատվիա) - 4510
8 (8). Սվետլանա Կուզնեցովա (Ռուսաստան) - 3950
9 (9). Կարոլին Գարսիա (Ֆրանսիա) - 3860
10 (10). Յոհանա Կոնտա (Մեծ Բրիտանիա) - 3795
57 (86). Մարիա Շարապովա (Ռուսաստան) - 1005
Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։