Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 13-րդ տուրում առաջատար պետերբուրգյան «Զենիթը» տանը նվազագույն հաշվով անակնկալ պարտություն կրեց Տուլայի «Արսենալից»: Սա Ռոբերտո Մանչինիի գլխավորած թիմի առաջին պարտությունն էր այս առաջնությունում:
«Զենիթն» ունի 28 միավոր եւ շարունակում է 2 միավոր գերազանցել երկրորդ տեղում գտնվող Մոսկվայի «Լոկոմոտիվին», որն այս տուրում հյուրընկալվելիս նվազագույն հաշվով պարտվել էր «Ուֆային»:
Ռուսաստանի առաջնություն, 13-րդ տուր
«Զենիթ» - «Արսենալ Տուլա»՝ 0:1
Էվանս Կանգվա, 73
Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։