39-ամյա Դրոգբան հերթական գոլն է խփել ԱՄՆ-ում

23:25   15 հոկտեմբերի, 2017

USL-ի կանոնավոր առաջնության հերթական տուրում «Ֆինիքս Ռայզինգը» տանը 4:1 հաշվով հաղթել է «Պորտլենդ-2»-ին: Տանտերերի երրորդ գոլը 56-րդ րոպեին խփել է կոտդիվուարցի 39-ամյա հարձակվող Դիդյե Դրոգբան: Դա Լոնդոնի «Չելսիի» նախկին ֆուտբոլիստի 8-րդ գոլն էր ընթացիկ առաջնությունում:

32-րդ տուրից հետո «Ֆինիքս Ռայզինգը» 58 միավորով բաժանում է 4-5-րդ տեղերը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։