«Ռոստովը» տնային պարտություն կրեց Խորեն Բայրամյանի հետ

19:30   15 հոկտեմբերի, 2017

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 13-րդ տուրում «Ռոստովը» սեփական դաշտում նվազագույն հաշվով պարտվեց Կազանի «Ռուբինին», որի հաղթական գոլը երկրորդ խաղակեսում խփեց ֆրանսիացի կիսապաշտպան Յան Մվիլան:

«Ռոստովի» եզրային կիսապաշտպան Խորեն Բայրամյանը մեկնարկային կազմում անցկացրեց ամբողջ հանդիպումը:

Երկրորդ տեղում գտնվող Մոսկվայի «Լոկոմոտիվը» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով պարտվեց «Ուֆային»: «Լոկոմոտիվը» 2 միավոր հետ է առաջատար «Զենիթից», որը մեկ խաղ պակաս է անցկացրել եւ այս տուրում կընդունի Տուլայի «Արսենալին»:

Ռուսաստանի առաջնություն, 13-րդ տուր

«Ռոստով» - «Ռուբին»՝ 0:1

Յան Մվիլա, 67

Չիրացված 11 մետրանոց՝ Ժան Մեյեր, 45 («Ռոստով»)

«Ուֆա» - «Լոկոմոտիվ»՝ 1:0

Սլայ, 76



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։