Մարիա Շարապովան առաջին տիտղոսը նվաճեց որակազրկումից հետո

14:38   15 հոկտեմբերի, 2017

Ռուսաստանցի Մարիա Շարապովան նվաճել է չինական Տյանցզինում կայացած WTA International մրցաշարի հաղթողի կոչումը:

Եզրափակիչում 30-ամյա թենիսիստուհին 7:5, 7:6  հաշվով ուժեղ է գտնվել բելառուս Արինա Սոբոլենկոյից: Մրցախաղը տեւել է 2 ժամ 6 րոպե:

Մարիա Շարապովան նվաճեց կարիերայի 36-րդ տիտղոսը, իսկ Սոբոլենկոն առաջին անգամ խաղաց WTA մրցաշարի եզրափակիչում:

Սա Շարապովայի առաջին տիտղոսն էր որակազրկումից հետո: Մելդոնիումի օգտագործման համար ռուս մարզուհին որակազրկվել էր 15 ամսով եւ կորտ վերադարձավ այս տարվա ապրիլի 26-ին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։