Էկվադորի ֆուտբոլի ֆեդերացիան որակազրկեց Արգենտինայի դեմ խաղից առաջ գիշերային ակումբ այցելած ֆուտբոլիստներին

13:12   13 հոկտեմբերի, 2017

Էկվադորի ֆուտբոլի ֆեդերացիան հավաքականի գլխավոր մարզիչ Խորխե Սելիկոյի հետ խորհրդակցելուց հետո անորոշ ժամանակով որակազրկել է ազգային թիմի 5 խաղացողների, որոնց անունները չեն հրապարակվում:

El Comercio-ի համաձայն՝ ֆուտբոլիստները պատժվել են Արգենտինայի հավաքականի դեմ աշխարհի առաջնության ընտրական փուլի վերջին տուրի խաղի նախօրեին գիշերային ակումբ այցելելու համար: Մամուլի համաձայն՝ խոսքը պաշտպան Ռոբերտ Արբոլեդայի, կիսապաշտպաններ Կարլոս Օրեխուելայի եւ Գաբրիել Կորտեսի եւ հարձակվողներ Էներ Վալենսիայի ու Խոաո Պլատայի մասին է: Արբոլեդան, Օրեխուելան ու Վալենսիան մասնակցել էին արգենտինացիների դեմ տնային խաղին, որում աշխարհի գործող փոխչեմպիոնը հաղթել էր 3:1 հաշվով եւ նվաճել ԱԱ-2018-ի ուղեգիր:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։