«Բարսելոնան» պատրաստ է Մեսիին 80 միլիոն ֆունտ վճարել նոր պամանագիր կնքելու համար

18:25   12 հոկտեմբերի, 2017

«Բարսելոնայի» ղեկավարությունը պատրաստ է Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսիին 80 միլիոն ֆունտ ստերլինգ (89 միլիոն եվրո) առաջարկել գործող պայմանագիրը երկարաձգելու համար, հայտնում է Daily Mail-ը։

30-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ավարտվում է 2018 թվականի ամռանը: Նոր պայմանագրով արգենտինացու շաբաթական աշխատավարձը կարող է կազմել 500 հազար ֆունտ։

«Բարսելոնան» մտադիր է «Նոու Կամպ» ստադիոնի անվանման վաճառքից ստացած գումարը ծախսել Մեսիի նոր պայմանագրի վրա։ Կատալոնական ակումբն արդեն բանակցություններ է սկսել ներդրողների հետ։ Մեսին «Բարսելոնայի» համակարգում է 2004-ից։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։