Ուսեյն Բոլթ. Մտածում եմ հաղթանակի, այլ ոչ թե ռեկորդի մասին

10:21   27 հուլիսի, 2012

Ինձ պարզապես հաղթանակ է պետք, հայտարարել է ջամայկացի արագավազորդ, 100 մետրի աշխարհի ռեկորդակիր Ուեյն Բոլթը:

«Այս պահին չեմ մտածում աշխարհի ռեկորդը թարմացնելու մասին: Լոնդոնի Օլիմպիական խաղերում ինձ պարզապես հաղթանակ է պետք: Պետք է կրկնեմ նախորդ Խաղերի արդյունքը եւ նվաճեմ 100 ու 200 մետրի ոսկե մեդալները»,- Բոլթի խոսքը փոխանցում է Daily Mail-ը:

Լոնդոնի Օլիմպիական խաղերում 25-ամյա ջամայկացու գլխավոր մրցակիցներից է իր հայրենակից, 2011թ. աշխարհի չեմպիոն Յոհան Բլեյկը, ով 100 մետրում գրանցել է այս մրցաշրջանի լավագույն արդյունքը՝ 9.75վ: 100 մետրում մեդալների լուրջ հավակնություններ ունեն նաեւ ամերիկացիներ Թայսոն Գեյը եւ Ջաստին Գեթլին: Մրցումներին կմասնակցի նաեւ աշխարհի նախկին ռեկորդակիր Ասաֆա Պաուելը:

Հիշեցնենք, որ այս տարի աթլետիկայի Ջամայկայի առաջնությունում Յոհան Բլեյկը Ուսեյն Բոլթին գերազանցել է 100 եւ 200 մետր վազքատարածություններում:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.