Բուֆոնը կարող է դառնալ Իտալիայի սպորտի նախարար

10:17   12 հոկտեմբերի, 2017

Իտալացի գրող ու արվեստագետ Վիտորիո Սգարբին Թուրինի «Յուվենտուսի» 39-ամյա դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնին խոստացել է դարձնել Իտալիայի սպորտի նախարար: Սգարբին իր խոստումը կկատարի այն դեպքում, եթե իր «Վերածնունդ» կուսակցությունը հաղթի ընտրություններում:

«Եթե մենք հաղթենք ընտրություններում, Բուֆոնը կլինի Իտալիայի նոր սպորտի նախարարը: Ջանլուիջին հավասարակշռված մարդու օրինակ է, որը հանդես է գալիս ազգային հավաքականում եւ շուտով կավարտի կարիերան: Նա հետաքրքրվում է արվեստով ու քաղաքականությամբ:

Բուֆոնը հետաքրքրված է այն առաջարկով, որը նրան արել է մեր կուսակցությունը: Նա այդ մասին գրել է ինձ»,- Վիտորիո Սգարբիի խոսքը մեջբերում է Vanity Fair-ը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Բուֆոնը հայտարարել էր, որ  Իտալիայի հավաքականի կազմում 2018թ. աշխարհի առաջնության եզրափակիչ փուլին մասնակցելուց հետո կավարտի կարիերան:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։