00:37 11 հոկտեմբերի, 2017Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի 2018թ. աշխարհի առաջնության եզրափակիչ փուլը կանցնի առանց Հոլանդիայի հավաքականի, որը բաց էր թողել նաեւ Եվրո-2016-ը:
Հոկտեմբերի 10-ին ավարտվեց աշխարհի առաջնության ընտրական փուլի եվրոպական գոտու մրցաշարը: Վերջին օրն անցկացվեցին A, B եւ H խմբերի 10-րդ տուրի հանդիպումները:
A խմբում Ֆրանսիայի հավաքականը Փարիզում 2:1 հաշվով հաղթեց Բելառուսին եւ, խմբում գրավելով առաջին տեղը, նվաճեց ԱԱ-2018-ի ուղեգիր: Հոլանդացիներն Արյեն Ռոբենի դուբլի շնորհիվ 2:0 հաշվով ուժեղ գտնվեցին Շվեդիայի հավաքականից, սակայն լքեցին պայքարը: Շվեդիային շրջանցելու համար հոլանդացիները պետք է հաղթեին 7 գոլի տարբերությամբ: Շվեդիայի եւ Հոլանդիայի հավաքականները վաստակեցին 19-ական միավոր, սակայն Շվեդիայի թիմը խմբում գրավեց երկրորդ տեղը խփած եւ բաց թողած գոլերի ավելի լավ ցուցանիշի շնորհիվ:

Եվրոպայի չեմպիոն Պորտուգալիայի հավաքականը B խմբում 2:0 հաշվով տնային հաղթանակ տարավ Շվեյցարիայի թիմի նկատմամբ եւ, շրջանցելով վերջինիս, գրավեց առաջին տեղն ու նվաճեց ուղեգիր: 2 թիմերն էլ վաստակեցին 27-ական միավոր, բայց պորտուգալացիներն առաջին տեղը գրավեցին խփած եւ բաց թողած գոլերի ավելի լավ ցուցանիշի շնորհիվ: Շվեյցարիայի հավաքականը ուղեգրի համար կպայքարի անցումային խաղերում:

H խմբի առաջին տեղն ու ԱԱ-2018-ի ուղեգիր ապահոված Բելգիայի հավաքականը տանը 4 անպատասխան գնդակ ուղարկեց Կիպրոսի դարպասը, իսկ հույները սեփական դաշտում 4:0 հաշվով հաղթեցին Ջիբրալթարին եւ երկրորդ տեղով իրավունք ստացան մասնակցել անցումային խաղերի:

Երկրորդ տեղ գրաված թիմերից պայքարը լքեց Սլովակիայի հավաքականը, որը F խմբում հավաքել էր 18 միավոր: Ընտրական 9 խմբերում անցումային խաղերի ուղեգիր չէր նվաճում միայն երկրորդ տեղ գրաված վատագույն ցուցանիշով հավաքականը:
Աշխարհի առաջնություն, ընտրական փուլ, 10-րդ տուր
A խումբ
Ֆրանսիա – Բելառուս՝ 2:1
Անտուան Գրիզման, 27, Օլիվյե Ժիրու, 33 – Անտոն Սարոկա, 44
Հոլանդիա – Շվեդիա՝ 2:0
Արյեն Ռոբեն, 16 (11մ), 40
Լյուքսեմբուրգ – Բուլղարիա՝ 1:1
Օլիվեր Թիլ, 3 – Իվայլո Չոչեւ, 68
B խումբ
Պորտուգալիա – Շվեյցարիա՝ 2:0
Յոհան Ջուրու, 40 (ինքնագոլ), Անդրե Սիլվա, 57
Հունգարիա – Ֆարերյան կղզիներ՝ 1:0
Դանիել Բոդե, 81
Լատվիա – Անդորրա՝ 4:0
Դեւիս Իկաունիեկս, 12, Վալերիս Շաբալա, 19, 59, Իգոր Տարասով, 63
H խումբ
Բելգիա – Կիպրոս՝ 4:0
Էդեն Ազար, 12, 62 (11մ), Թորգան Ազար, 52, Ռոմելու Լուկակու, 78
Հունաստան – Ջիբրալթար՝ 4:0
Վասիլիս Թորոսիդիս, 32, Կոստաս Միտրօղլու, 61, 63, Ջիանիս Ջիանիոտաս, 78
Էստոնիա – Բոսնիա եւ Հերցեգովինա՝ 1:2
Իլյա Անտոնով, 75 – Իզետ Հայրովիչ, 48, 84
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.