Յանա Եգորյանը Երեւանում հանդիպել է հորը

17:30   10 հոկտեմբերի, 2017

Ռիո-2016-ի կրկնակի օլիմպիական չեմպիոն, թրամարտի կանանց Ռուսաստանի հավաքականի առաջատար Յանա Եգորյանը Հայաստան այցի ժամանակ հանդիպել է իր հորը՝ Կարապետ Ալավերդյանին:

Ռուսաստանցի մարզուհին «Ինստագրամում» տեսանյութ է տեղադրել հոր հետ: Յանա Եգորյանն այս գիշեր վերադարձել է Ռուսաստան:

Հիշեցնենք, որ Յանա Եգորյանի հայրն ապրում է Երեւանում: Նրանք վաղուց չէին հանդիպել: Յանան Ալբերտ Մկրտչյանի՝ «Խոշոր շահում» (1981) ֆիլմի Մամիկոնի դերակատար Հենրիկ Ալավերդյանի թոռնուհին է։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։