23:15 9 հոկտեմբերի, 2017Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆուտբոլի Հայաստանի հավաքականի կազմում աշխարհի առաջնության ընտրական փուլի եվրոպական գոտու մրցաշարում պայքարն ավարտելուց հետո գրառում է կատարել ֆեյսբուքյան էջում:
«Երբեք չկորցնել հավատը: Հայաստանի հավաքականի հետ պատրաստվում ենք հաջորդ մարտահրավերներին: Շնորհակալ եմ թիմին այսքան ջանասիրաբար աշխատելու համար, իսկ երկրպագուներին՝ մեր կողքին լինելու համար»,- գրել է Մխիթարյանը:
Հիշեցնենք, որ ԱԱ-2018-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականը 10 խաղում տարավ 2 հաղթանակ, կրեց 7 պարտություն եւ միակ ոչ ոքին վերջին տուրում խաղաց ղազախների հետ: «Աստանա Արենա» ստադիոնում նախօրեին կայացած հանդիպման հաշիվը 26-րդ րոպեին բացեց Հենրիխ Մխիթարյանը, սակայն ընդմիջումից հետո տանտերերը խփեցին պատասխան գոլը եւ փրկվեցին պարտությունից:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.