Կոկաին՝ բռնցքամարտի մենամարտի ժամանակ

21:15   9 հոկտեմբերի, 2017

Բրիտանացի բռնցքամարտիկներ Էնտոնի Կրոլայի եւ Ռիկի Բյորնսի միջեւ մենամարտի ժամանակ ուշադրության կենտրոնում է հայտնվել առաջին շարքում գտնվող երկրպագուներից մեկը։

Բրիտանական մամուլը ենթադրում է, որ երկրպագուն կոկաին է հյուրասիրել իր ընկերոջը։

Տեսանյութը «Թվիթերում» հրապարակել է մեկ այլ երկրպագու։ Կարճ ժամանակում այն հավաքել է 10 հազարից ավելի «լայք»։

Այդ մենամարտում Էնտոնի Կրոլան հաղթել է մրցավարների միաձայն որոշմամբ՝ 116։113, 117։112, 116։114։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։