Լյուիս Հեմիլթոնը մոտեցավ չեմպիոնությանը

19:49   8 հոկտեմբերի, 2017

Ֆորմուլա-1-ի Ճապոնիայի Մեծ մրցանակում լավագույն արդյունքը գրանցեց «Մերսեդեսի» առաջատար Լյուիս Հեմիլթոնը: Բրիտանացի արշավորդին հաջորդեց «Ռեդ Բուլի» հոլանդացի արշավորդ Մաքս Ֆերստապենը, իսկ լավագույն եռյակը եզրափակեց Դանիել Ռիկյարդոն «Ռեդ Բուլից»:

«Ֆերարիի» առաջատար Սեբաստիան Ֆետելը չհատեց եզրագիծը տեխնիկական խնդիրների պատճառով եւ մեծացրեց Հեմիլթոնի չեմպիոնական շանսերը:

Ընդհանուր հաշվարկի առաջատարը Լյուիս Հեմիլթոնն է, որն ունի 306 միավոր: Սեբաստիան Ֆետելը հավաքել է 247 միավոր, իսկ Վալտերի Բոտասը («Մերսեդես») 234 միավորով երրորդն է:

Եթե Լյուիս Հեմիլթոնը հաղթի ԱՄՆ-ի Մեծ մրցանակում, իսկ Սեբաստիան Ֆետելը չհայտնվի լավագույն 6-յակում, բրիտանացի արշավորդը կապահովի չեմպիոնի տիտղոսը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։