Աշխարհի առաջնություն. Հարություն Մերդինյանը գրավեց 5-րդ տեղը

23:11   7 հոկտեմբերի, 2017

2016թ. Եվրոպայի չեմպիոն Հարություն Մերդինյանը 5-րդ տեղը գրավեց Կանադայի Մոնրեալ քաղաքում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության նժույգի վարժությունում:

2015թ. աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրը հավաքեց 14.700 միավոր: Աշխարհի չեմպիոն դարձավ բրիտանացի Մաքս Վիթլոքը, որի ցուցանիշն էր 15.441 միավոր: Արծաթե մեդալ նվաճեց ռուսաստանցի Դավիդ Բելյավսկին (15.100), իսկ երրորդ տեղը գրավեց չինացի Ռուտենք Հիաոն (15.066): Չորրորդ տեղը գրաված ամերիկացի Ալեքսանդր Նադուրի արդյունքն էր 14.750 միավոր:

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնությանը Հայաստանը ներկայացել էր 3 մարմնամարզիկով: Արթուր Դավթյանը դուրս էր եկել բազմամարտի մրցման եզրափակիչ եւ գրավել 13-րդ տեղը, իսկ Վահագն Դավթյանը չէր կարողացել հաղթահարել օղակների վարժությունում որակավորման փուլի արգելքը:

33-ամյա Հարություն Մերդինյանը որակավորման փուլից եզրափակիչ էր դուրս եկել 8-րդ տեղով:

 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։