Հայաստանի հավաքականի նախախաղային մարզումն արհեստական խոտածածկով ստադիոնում (ֆոտո)

20:30   7 հոկտեմբերի, 2017

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել «Աստանա Արենա» ստադիոնում, որտեղ հոկտեմբերի 8-ին կկայանա ղազախների դեմ աշխարհի առաջնության ընտրական փուլի վերջին տուրի հանդիպումը: 

Ղազախստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատրաստած ֆոտոռեպորտաժից երեւում է, որ Արթուր Պետրոսյանի գլխավորած թիմի մարզումն անցել է լավ տրամադրությամբ: Մարզման առաջին 15 րոպեներին ներկա են եղել նաեւ հավատարմագրված լրագրողները:

2009-ին կառուցված «Աստանա Արենան» հյուրընկալում է 30 հազար երկրպագու, իսկ ստադիոնի խոտածածկն արհեստական է:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի կազմում չարտերային չվերթով Ղազախստանի մայրաքաղաք Աստանա են մեկնել 23 ֆուտբոլիստներ:

Ղազախստան - Հայաստան խաղը «Աստանա Արենայում» կկայանա հոկտեմբերի 8-ին եւ կսկսվի Երեւանի ժամանակով 20:00-ին: Առաջին շրջանում Հայաստանի հավաքականը ղազախներին հաղթել է 2:0 հաշվով: 2 թիմերն էլ զրկվել են ԱԱ-2018-ի եզրափակիչ մրցաշարի ուղեգիր նվաճելու հնարավորությունից: Վերջին տուրից առաջ E խմբի առաջատար Լեհաստանի հավաքականն ունի 22 միավոր, Դանիան՝ 19, Չեռնոգորիան՝ 16, Ռումինիան՝ 12, Հայաստանը՝ 6, իսկ Ղազախստանը՝ 2:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։