19:17 7 հոկտեմբերի, 2017Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի եւ ռուսական «ԲՄԱ Խաբարովսկի» հարձակվող Ռուսլան Կորյանը Ատանայում կայացած նախախաղային ասուլիսում խոսել է ղազախների դեմ աշխարհի առաջնության ընտրական փուլի վերջին տուրի խաղի մասին:
«Թռիչքը նորմալ անցավ: Անձամբ ես քնել եմ ամբողջ 3 ժամվա ընթացքում, երբ մենք ինքնաթիռի մեջ էինք: Վերականգնվելու մասին կասեմ, որ բոլորս մարտական ենք տրամադրված Լեհաստանի դեմ խաղում տեղի ունեցածից հետո: Չեմ կարծում, որ հոգեբանորեն կարելի է շատ արագ մոռանալ այդ պարտությունը: Մեզ համար առաջիկա խաղը լավ հնարավորություն է մի փոքր մեղմել մեր մեղքը տեղի ունեցածից հետո:
Կարծում եմ՝ վաղը լինելու է հավասար թիմերի խաղ, որում առաջին տեղում կլինի նվիրումը եւ հաղթելու ցանկությունը: Դատելով Ղազախստանի հավաքականի խաղից՝ ինչ-որ տեղ կարող է չբավականացնել վարպետությունը, բայց ձեր թիմը միշտ դաշտում ներդնում է բոլոր ուժերը:
Միանշանակ, Հենրիխ Մխիթարյանի ներկայությունը դաշտում մեծ առավելություն է մեզ համար: Նա մեր առաջատարն է: Սակայն, միեւնույն ժամանակ, եթե միշտ հույսներս դնենք միայն նրա վրա, ոչ մի լավ բան չի ստացվի: Ֆուտբոլը թիմային խաղ է:
Անձամբ ինձ համար արհեստական խոտածածկով խաղադաշտում խաղալը նորություն չէ, քանի որ մեր առաջնությունում դաշտերից շատերն այդպիսին են: Ես սովոր եմ դրան: Վաղվա խաղում ոչ ոքին չի բավարարի մեզ:
Լեհաստանի դեմ խաղից հետո ես արդեն ներողություն եմ խնդրել հայ երկրպագուներից, իսկ հիմա ցանկանում եմ, որ նրանք շարունակեն աջակցել մեզ. դա շատ կարեւոր է մեզ համար»,- Կորյանի խոսքը փոխանցում է KazFootball.kz-ը:
Հիշեցնենք, որ Ղազախստան - Հայաստան խաղը կկայանա հոկտեմբերի 8-ին Աստանայի «Աստանա Արենա» ստադիոնում եւ կսկսվի Երեւանի ժամանակով 20:00-ին:
Հիշեցնենք, որ առաջին շրջանում Հայաստանի հավաքականը ղազախներին հաղթել է 2:0 հաշվով: 2 թիմերն էլ զրկվել են ԱԱ-2018-ի եզրափակիչ մրցաշարի ուղեգիր նվաճելու հնարավորությունից: Վերջին տուրից առաջ E խմբի առաջատար Լեհաստանի հավաքականն ունի 22 միավոր, Դանիան՝ 19, Չեռնոգորիան՝ 16, Ռումինիան՝ 12, Հայաստանը՝ 6, իսկ Ղազախստանը՝ 2:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.