Նեյմարն ՈւԵՖԱ-ից պահանջել է «Բարսելոնային» զրկել Չեմպիոնների լիգայից

18:31   7 հոկտեմբերի, 2017

Ֆրանսիական ՊՍԺ-ի նորեկ Նեյմարը ցանկացել է, որ իր նախկին ակումբ «Բարսելոնան» զրկվի Չեմպիոնների լիգային մասնակցելու հնարավորությունից, գրում է AS-ը:

Բրազիլացի ֆուտբոլիստն իր փաստաբանին խնդրել է այդ հարցով դիմել ՈւԵՖԱ-ին: Բանն այն է, որ «Բարսելոնան» ու Նեյմարի հայրը կոնֆլիկտի մեջ են ֆինանսական հարցերի պատճառով: Կատալոնական ակումբը բրազիլացու հորը պետք է 26 միլիոն եվրո վճարեր Նեյմարի հետ մինչեւ 2021 թվականը նախորդ տարի կնքված պայմանագրի համար, սակայն չի արել դա: Այդ առթիվ կողմերը դիմել էին ՖԻՖԱ-ին:

ՈւԵՖԱ-ն լուրջ չի ընդունել Նեյմարի՝ «Բարսելոնային» Չեմպիոնների լիգայից զրկելու պահանջը եւ մերժել է այն:

Հիշեցնենք, որ այս ամռանը ՊՍԺ-ն 222 միլիոնով բրազիլացուն ձեռք էր բերել «Բարսելոնայից», որը չէր ցանկանում վաճառել ֆուտբոլիստին: 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։