Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզիչը փոխվել է

18:09   7 հոկտեմբերի, 2017

Ֆուտբոլի Խորվաթիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում տեղի է ունեցել փոփոխություն, հայտնում է երկրի ֆուտբոլային միության կայքը:

Անտե Չաչիչը զբաղեցրած պաշտոնից հեռացվել է աշխարհի առաջնության ընտրական փուլի նախավերջին տուրում Ֆինլանդիայի հավաքականի հետ տնային ոչ ոքիից (1:1) հետո: Նրան փոխարինել է 50-ամյա Զլատկո Դալիչը, որի նախորդ աշխատավայրը եղել է ԱՄԷ-ն ներկայացնող «Ալ Այնը»:

ԱԱ-2018-ի ընտրական փուլի վերջին տուրում խորվաթները Կիեւում կմրցեն Ուկրաինայի հավաքականի հետ:

Անտե Չաչիչը Խորվաթիայի հավաքականը գլխավորում էր 2015-ից:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։