«Բավարիան» հայտարարեց նոր գլխավոր մարզիչի մասին

18:05   6 հոկտեմբերի, 2017

Մյունխենի «Բավարիայի» նախկին գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսը պաշտոնապես վերադարձավ գերմանական ակումբ: 72-ամյա մասնագետն իր նախկին ակումբի հետ կնքել է պայմանագիր, որը նախատեսված է մինչեւ 2018 թվականի հունիսի 30-ը: Հայնկեսը «Բավարիայում» աշխատանքը կսկսի հոկտեմբերի 9-ին, հաղորդում է ակումբի կայքը:

«Սա ընկերական ծառայություն է: Ես սա անում եմ միայն նրա համար, որ շատ եմ պարտական «Բավարիային»: Աշխատանքի կանցնեմ հրաշալի զգացողություններով»,- իր նշանակումը Kicker-ի հետ զրույցում մեկնաբանել է Հայնկեսը:

Հիշեցնենք, որ «Բավարիայի» գլխավոր մարզիչի պաշտոնը թափուր է դարձել Կարլո Անչելոտիի հեռացումից հետո: Իտալացի մասնագետին ժամանակավորապես փոխարինել էր 40-ամյա Վիլի Սանյոլը:

Յուպ Հայնկեսը «Բավարիան» գլխավորել է 3 անգամ: Նախորդ անգամ նա թիմից հեռացել էր 2013-ին՝ դառնալով Գերմանիայի չեմպիոն, գավաթակիր ու Չեմպիոնների լիգայի հաղթող: Դրանից հետո գերմանացին հայտարարել է մարզչական կարիերան ավարտելու մասին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։