Իտալիայի հավաքականի նոր համազգեստով առաջինը կխաղա Բուֆոնը (ֆոտո)

15:40   6 հոկտեմբերի, 2017

Ֆուտբոլի Իտալիայի հավաքականը ներկայացրել է նոր համազգեստը, որով առաջին անգամ հանդես կգա 2018թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի վերջին 2 խաղերում, հայտնում է երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքը:

Նոր համազգեստով առաջինը կխաղա Թուրինի «Յուվենտուսի» 39-ամյա դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը, որը դաշտ դուրս կգա Մակեդոնիայի դեմ հոկտեմբերի 6-ին կայանալիք տնային խաղում: Համազգեստի հեղինակ Puma-ն Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ պայմանավորվել է, որ նոր մարզաշապիկները պատրաստվել են Բուֆոնի՝ ազգային թիմում հանդես գալու 20-ամյակի առթիվ: Իտալիայի հավաքականի մյուս ֆուտբոլիստները նոր համազգեստով առաջին անգամ կխաղան Ալբանիայի դեմ հոկտեմբերի 9-ին անցկացվելիք արտագնա խաղում: 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։