09:58 6 հոկտեմբերի, 2017Ֆուտբոլի աշխարհի 2018թ. առաջնության ընտրական փուլի հարավամերիկյան գոտու մրցաշարում այս գիշեր անցկացվել են նախավերջին՝ 17-րդ տուրի խաղերը:
Ռուսաստանում կայանալիք ԱԱ-2018-ի ուղեգիր ապահոված բրազիլացիները մրցակցի դաշտում 0:0 հաշվով են ավարտել Բոլիվիայի դեմ արտագնա խաղը, իսկ աշխարհի փոխչեմպիոն արգենտինացիները չկարողացան հաղթել երրորդ խաղում անընդմեջ՝ 0:0 հաշվով ավարտելով Պերուի դեմ տնային խաղը:
Հաշիվը չբացվեց նաեւ Վենեսուելա – Ուրուգվայ խաղում, իսկ Ամերիկայի գավաթակիր Չիլիի հավաքականը սեփական դաշտում 2:1 հաշվով հաղթեց Էկվադորին: Կոլումբացիներն էլ տանը 1:2 հաշվով պարտվեցին Պարագվայի հավաքականին, որը մինչեւ խաղի 89-րդ րոպեն հաշվի մեջ հետապնդողի դերում էր:
Վերջին տուրից առաջ Բրազիլիան միավորների քանակը հասցրեց 38-ի, իսկ երկրորդ տեղում գտնվող Ուրուգվայն ունի 28 միավոր: Չիլին ու Կոլումբիան 26-ական միավորով բաժանում են 3-4-րդ տեղերը, իսկ Պերուն 25 միավորով 5-րդն է: Նույնքան միավոր ունեն նաեւ 6-րդ տեղում գտնվող արգենտինացիները:
Վերջին տուրում Էկվադորի նկատմամբ արտագնա հաղթանակ տանելու դեպքում Արգենտինայի հավաքականը նվազագույնը տեղը կապահովի լավագույն հնգյակում, քանի որ Կոլումբիան ու Պերուն մրցելու են իրար հետ:
Հիշեցնենք, որ հարավամերիկյան գոտու ընտրական մրցաշարից ԱԱ-2018-ի ուղեգիր են նվաճում 1-4-րդ տեղ գրաված հավաքականները, իսկ 5-րդ տեղի թիմը մասնակցում է անցումային խաղերի:
Աշխարհի առաջնություն, ընտրական փուլ, հարավամերիկյան գոտի, 17-րդ տուր
Բրազիլիա – Բոլիվիա՝ 0:0
Արգենտինա – Պերու՝ 0:0
Վենեսուելա – Ուրուգվայ՝ 0:0
Չիլի – Էկվադոր` 2:1
Էդուարդո Վարգաս, 22, Ալեքսիս Սանչես, 86 – Ռենատու Իբարա, 84
Կոլումբիա – Պարագվայ՝ 1:2
Ռադամել Ֆալկաո, 79 – Օսկար Կարդոզո, 89, Անտոնիո Սանաբրիա, 90+2
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.