17:01 4 հոկտեմբերի, 2017Լեհաստանի ազգային հավաքականի եւ գերմանական «Վոլֆսբուրգի» կիսապաշտպան Յակուբ Բլաշչիկովսկին Երեւանում կայացած նախախաղային ասուլիսում խոսել է Հայաստանի թիմի դեմ աշխարհի առաջնության ընտրական խաղի եւ իր նախկին ակումբակից Հենրիխ Մխիթարյանի մասին:
«Հենրիխ Մխիթարյանի հետ խաղալը մեծ պատիվ էր: Նա իր աշխատասիրության ու որակների շնորհիվ արժանացել է «Մանչեսթեր Յունայթեդում» խաղալուն:
Մեզ բարդ հանդիպում է սպասվում Հայաստանի հավաքականի դեմ: Առաջին խաղում եւս դժվար էր մեզ համար: Մրցակցը շատ արագ խաղացողներ ունի առջեւի գծում: Նրանք կարող են խնդիրներ ստեղծել մեզ համար, ինչը տեսանք առաջին խաղում»,- Բլաշչիկովսկու խոսքը փոխանցում է sport.pl-ը:
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյաը եւ Յակուբ Բլաշչիկովսկին միասին հանդես են եկել Դորտմունդի «Բորուսիայում»:
Հայաստանի եւ Լեհաստանի հավաքականների միջեւ հանդիպումը կկայանա հոկտեմբերի 5-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում եւ կսկսվի ժամը 20:00-ին: Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 19:00-ին, Լեհաստանի թիմը նախախաղային մարզում կանցկացնի «Հանրապետական» ստադիոնում:
Առաջին շրջանում լեհերը Հայաստանի հավաքականին Վարշավայում հաղթել են 2:1 հաշվով: Հայաստանի թիմը զրկվել է ԱԱ-2018-ի եզրափակիչ մրցաշարի ուղեգիր նվաճելու հնարավորությունից, իսկ Լեհաստանի հավաքականը 19 միավորով ընտրական E խմբի առաջատարն է: Չեռնոգորիան ու Դանիան ունեն 16-ական միավոր, Ռումինիան՝ 9, Հայաստանը՝ 6, իսկ Ղազախստանը՝ 2:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.