10:59 9 մարտի, 2012NBA-ի կանոնավոր առաջնությանում մարտի 8-ին կայացան երկու հանդիպումներ:
Արեւելյան գոտու առաջատար «Չիկագոն» սեփական խաղահրապարակում անսպասելիորեն զիջեց «Օրլանդոյին»՝ 94:99:
Կարլոս Բուզերի 26 եւ Դերիկ Ռոուսի 17 միավորները չփրկեցին «Չիկագոյին» պարտությունից: Հյուրերի կազմում հիանալի հանդիպում անցկացրեց Դուայդ Հովարդը, ով վաստակեց 29 միավոր:
Գերմանացի կենտրոնական Դիրկ Նովիցկու վաստակած 18 միավորները չօգնեցին «Դալասին», որը հյուրընկալվելիս 94:96 հաշվով պարտվեց «Ֆինիքսին»:
NBA. Կանոնավոր առաջնություն
«Չիկագո» – «Օրլանդո» – 94:99
«Ֆինիքս» – «Դալաս»– 96:94
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.