Պապիկյան եղբայրները ստացել են Լեհաստանի քաղաքացիություն (ֆոտո)

14:33   2 հոկտեմբերի, 2017

Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականի, Երեւանի «Փյունիկի» եւ «Ուլիսի» նախկին կիսապաշտպան Աղվան Պապիկյանը ստացել է Լեհաստանի քաղաքացիություն: Այդ մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է Աղվանի եղբայրը՝ Վոլոդյա Պապիկյանը, որը եւս դարձել է Լեհաստանի քաղաքացի:

23-ամյա Աղվան Պապիկյանն այս ամռանը տեղափոխվել էր «Ռակով», որը հանդես է գալիս Լեհաստանի Առաջին լիգայում: Վոլոդիան էլ խաղում է լեհական «Բելխատով» ակումբում: Նրանք երկուսն էլ ծնվել են Լեհաստանում:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.