«Բավարիայի» անհաջողությունները շարունակվում են

19:53   1 հոկտեմբերի, 2017

Գերմանական Բունդեսլիգայի 7-րդ տուրում Մյունխենի «Բավարիան» Բեռլինում մարտական ոչ ոքի խաղաց «Հերտայի» հետ՝ 2:2: Երկրորդ խաղակեսի սկզբնամասում մյունխենցիները ստացել էին 2 գոլի առավելություն, սակայն չկարողացան պահպանել այն:

«Բավարիան» հավաքեց 14 միավոր եւ հավասարվեց երկրորդ տեղում գտնվող «Հոֆենհայմին», որը 2:3 հաշվով պարտվեց «Ֆրայբուրգին»: Առաջատար Դորտմունդի «Բորուսիան» ունի 19 միավոր:

«Բավարիան» առաջին խաղն անցկացրեց թիմի նախկին գլխավոր մարզիչ Կարլո  Անչելոտիի հեռացումից հետո:

Գերմանիայի առաջնություն, 7-րդ տուր

«Հերտա» - «Բավարիա»՝ 2:2

Անդրեյ Դուդա, 51, Սալոմոն Կալու, 56 – Մատս Հումելս, 10, Ռոբերտ Լեւանդովսկի, 49

«Ֆրայբուրգ» - «Հոֆենհայմ»՝ 3:2

Ֆլորիան Նիդերլեչներ, 15, Կագլար Սոյունչու, 18, Պասկալ Ստենցել, 87 – Ռոբին Հակ, 14, Յուլիան Շուստեր, 90 (ինքնագոլ)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։