Նեյմարի դուբլն ու ՊՍԺ-ի վստահ հաղթանակը

20:51   30 սեպտեմբերի, 2017

Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության 8-րդ տուրում ՊՍԺ-ն Փարիզում 6:2 հաշվով առավելության հասավ «Բորդոյի» նկատմամբ: Փարիզցիներից դուբլի հեղինակ դարձավ բրազիլացի հարձակվող Նեյմարը:

Այս հաղթանակից հետո ՊՍԺ-ն հավաքեց 22 միավոր եւ 3 միավոր առաջ անցավ երկրորդ տեղում գտնվող «Մոնակոյից»: «Բորդոն» 15 միավորով եզրափակում է լավագույն եռյակը:

Ֆրանսիայի առաջնություն, 8-րդ տուր

ՊՍԺ - «Բորդո»՝ 6:2

Նեյմար, 5, 39 (11մ), Էդինսոն Կավանի, 12, Թոմաս Մենյե, 21, Յուլիան Դրաքսլեր, 45, Կիլիան Մբապե, 56 – Յունուս Սանխարե, 31, Մալկոմ, 89 (11մ)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։