ՖԻԴԵ. Լեւոն Արոնյանը բարձրացավ երկրորդ տեղ

16:49   30 սեպտեմբերի, 2017

Լեւոն Արոնյանը Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) դասակարգման աղյուսակում առաջադիմել է 2 աստիճան եւ բարձարցել է երկրորդ տեղ: Հայկական շախմատի առաջատարի վարկանիշը 2801 է:

ՖԻԴԵ-ի դասակարգման անփոփոխ առաջատարը շարունակում է մնալ աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, որի վարկանիշը 2826 է: Լավագույն եռյակը եզրափակում է  ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը՝ 2794 վարկանիշ:

100 լավագույն գրոսմայստերների ցուցակում տեղ են գտել Հայաստանի հավաքականի եւս 3 ներկայացուցիչներ: Սերգեյ Մովսեսյանը 76-րդն է, Վլադիմիր Հակոբյանը՝ 77-րդը, իսկ Գաբրիել Սարգսյանը՝ 92-րդը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Լեւոն Արոնյանն արժանացել էր Թբիլիսիում անցկացված աշխարհի գավաթի խաղարկության հաղթողի կոչմանը եւ նվաճել նաեւ աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի ուղեգիր: Եզրափակիչում հայ գրոսմայստերին պարտված չինացի Դին Լիրենը բարձրացել է 11-րդ տեղ: Սեպտեմբերի 30-ին Արոնյանն ամսուսնանում է Արիանա Կաոիլիեի հետ:

ՖԻԴԵ, սեպտեմբերի դասակարգման աղյուսակ

1. Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - 2826 վարկանիշ 

2. Լեւոն Արոնյան (Հայաստան) - 2801

3. Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա) - 2794

4. Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - 2794

5. Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) - 2794

6. Շախրիյար Մամեդյարով (Ադրբեջան) - 2791

7. Ուեսլի Սո (ԱՄՆ) - 2788

8. Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան) - 2785

9. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - 2783

10. Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) - 2774

11. Դին Լիրեն (Չինաստան) - 2772

76. Սերգեյ Մովսեսյան (Հայաստան) - 2671

77. Վլադիմիր Հակոբյան (Հայաստան) - 2667

92. Գաբրիել Սարգսյան (Հայաստան) - 2657



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։