Աշխարհի կրկնակի գավաթակիր Լեւոն Արոնյանի պարգեւատրությունը (ֆոտո)

22:11   27 սեպտեմբերի, 2017

Թբիլիսիում տեղի ունեցավ շախմատի աշխարհի գավաթի խաղարկության հաղթող Լեւոն Արոնյանի եւ եզրափակիչի մասնակից, չինացի Դին Լիրենի պարգեւատրության արարողությունը, որը նախատեսվածից մոտ 2 ժամ ուշ է սկսվել: Վրաստանի մայրաքաղաքում երթեւեկության խցանումների պատճառով սպորտի նախարարը ուշացել է արարողությունից:

Լեւոն Արոնյանը դարձավ առաջին գրոսմայստերը, որը երկու անգամ նվաճեց աշխարհի գավաթը: Այս հաղթանակի շնորհիվ հայ գրոսմայստերն իրավունք ստացավ գարնանը Բեռլինում մասնակցել աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարին: 



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.