Կիրսան Իլյումժինով. Լեւոն Արոնյանի խաղը հիշեցնում է աշխարհի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի ոճը

20:28   27 սեպտեմբերի, 2017

Շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահ Կիրսան Իլյումժինովը աշխարհի գավաթը երկրորդ անգամ նվաճած Լեւոն Արոնյանը խաղը համեմատել է աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի ոճի հետ:

«Արոնյանը կայուն շախմատիստ է, որը միշտ ցուցադրում է բարձր արդյունքներ: Աշխարհի գավաթը նա նվաճել էր նաեւ 2005 թվականին Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում: Արոնյանը շատ բազմակողմանի շախմատիստ է, ուժեղ է պաշտպանությունում, հարձակման ժամանակ, շատ նուրբ է զգում դիրքը: Այս տարի նա լավ արդյունքներ է ցույց տալիս, իսկ այս հաղթանակով նվեր մատուցեց իր հարսանիքին:

Լեւոնը շատ մտածող, հանրագիտարանային գիտելիքներով շախմատիստ է: Նրա խաղն իր հիմնավոր բնույթով եւ դիրքի նուրբ հոտառությամբ հիշեցնում է աշխարհի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի ոճը:

Ցանկանում եմ շնորհավորել Լեւոնին, Հայաստանի շախմատի ֆեդերացիային՝ երկրի նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Իզուր չէ, որ Հայաստանի հավաքականի դարձել է Համաշխարհային օլիմպիադաների եռակի չեմպիոն, իսկ Արոնյանը միշտ գլխավորել է թիմը»,- Կիրսան Իլյումժինովի խոսքը մեջբերում է rsport-ը:

Հիշեցնենք, որ Լեւոն Արոնյանն ու Դին Լիրենը նվաճել են 2018թ. մարտին Բեռլինում անցկացվելիք աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի ուղեգրեր:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։