Աշխարհի Գավաթ. Լեւոն Արոնյանն ու Դին Լիրենը տիտղոսը կվիճարկեն թայ-բրեյքում

18:19   26 սեպտեմբերի, 2017

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը (2802) եւ Չինաստանի ուժեղագույն գրոսմյաստեր Դին Լիրենը (2771) աշխարհի գավաթը կվիճարկեն թայ-բրեյքում: Թբիլիսիում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչի չորս դասական պարտիաներից վերջինը եւս ավարտվեց ոչ ոքի: Արոնյանը հանդես եկավ սեւերով: Ոչ ոքին գրանցվեց 52-րդ քայլում:

Թայ-բրեյքը սեպտեմբերի 27-ին է:

Լեւոն Արոնյանն ու Դին Լիրենը եզրափակիչ դուրս գալու շնորհիվ նվաճել են 2018թ. մարտին Բեռլինում կայանալիք աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի ուղեգրեր:

Լեւոն Արոնյանը 2005թ. աշխարհի գավաթակիրն է:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։