Միլիտոսյանի, Յագանի եւ Գրիգորյանի գոլերը

22:42   25 սեպտեմբերի, 2017

Ֆուտբոլի Սլովակիայի երկրորդ դիվիզիոնի առաջնության 9-րդ տուրում «Կոմարնոն» դրսում պարտվել է «Սպիշսկային»՝ 2:4: Հանդիպման հաշիվը բացել է «Կոմարնոյի» հարձակվող Վահագն Միլիտոսյանը, որը նախկինում հանդես է եկել ֆրանսիական «Լավալում» եւ «Գրենոբլում», նաեւ հրավեր է ստացել Հայաստանի ազգային հավաքականից: Նրա ակումբակից, Երեւանի «Արարատի» նախկին հարձակվող Դավիթ Հովսեփյանը հանդիպումը բաց է թողել որակազրկման պատճառով:

Բելգիայի երկրորդ դիվիզիոնի առաջնության 7-րդ տուրում «Լյերսը» տանը 2:1 հաշվով պարտության է մատմել «Սենթ Ժիլուազին»: Դաշտի տերերի առաջին գոլը խփել է հայկական ծագումով կիսապաշտպան Իվան Յագանը:

Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնի առաջնության «Հարավ» գոտու մրցաշարի 10-րդ տուրում Նովոռոսիսկի «Չեռնոմորեցը» տանը 2:0 հաշվով հաղթել է ԲՄԱ-ին: Հաղթող թիմի կազմում աչքի է ընկել հարձակվող Արթուր Գրիգորյանը, կիսապաշտպան Արթուր Մինոսյանը կատարել է գոլային փոխանցում:

Լուսանկարում՝ Իվան Յագան 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։