Հարոյանի եւ Մանուչարյանի վիճակագրությունն ու գնահատականը (ֆոտո)

22:10   25 սեպտեմբերի, 2017

Whoscored.com-ը ներկայացրել է Եկատերինբուրգի «Ուրալի» եւ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ, պաշտպան Վարազդատ Հարոյանի եւ հարձակվող Էդգար Մանուչարյանի վիճակագրությունը «Տոսնոյի» դեմ Ռուսաստանի առաջնության 11-րդ տուրի խաղում: 

Հարոյանը դարպասին հարված չի կատարել: Նրա 51 փոխանցումներից 76.5 տոկոսը եղել է ճշգրիտ: 24-ամյա խաղացողը 1 անգամ հաղթող է դուրս եկել օդային պայքարում, 3-ական անգամ խլել է գնդակը, կասեցրել մրցակցի գրոհները: Հարոյանը կանոնները խախտել է 2 անգամ, նրա դեմ խախտել են 1 անգամ: Հարոյանը ստացել է 7.13 գնահատականը: «Ուրալի» կազմում լավագույնը եղել է ռուսաստանցի հարձակվող Ալեքսեյ Եվսեեւը՝ 8.64:

Մանուչարյանը եւս հարված չի կատարել դարպասին: Նա կատարել է 10 փոխանցում 70 տոկոս արդյունավետությամբ: 30-ամյա հարձակվողը մեկ անգամ խախտել է կանոնները՝ ստանալով դեղին քարտ: Նրա դեմ չեն խախտել: Մանուչարյանը ստացել է 5.79 գնահատականը:

Հիշեցնենք, որ «Ուրալը» հաղթել է 3:1 հաշվով: Հարոյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը, Մանուչարյանը դուրս է եկել փոխարինման 67-րդ րոպեին: Նա 100-րդ հանդիպումը անցկացրեց «Ուրալում»:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։