Անտոնիո Կոնտե. Քիչ է մնացել Իտալիա վերադառնալուս

15:24   25 սեպտեմբերի, 2017

Լոնդոնի «Չելսիի» իտալացի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն խոստովանել է, որ կարոտում է հայրենիքը եւ մոտ ապագայում կվերադառնա Իտալիա: 48-ամյա մասնագետը ցանկանում է դառնալ որեւէ ակումբի մարզական տնօրեն:

«Կասկած չկա, որ ինձ ձգում է Իտալիան եւ քիչ է մնացել հայրենիք վերադառնալուս: Սա հրաշալի փորձ է, բայց ես մտադիր եմ վերադառնալ Իտալիա: Չինաստանի տարբերակը բացառվում է: Բունդեսլիգայի վերաբերյալ կասեմ, որ բարդ է ապագան կանխատեսելը: Բայց մարզիչը ժամանակավոր աշխատակից է: Ամեն ինչ կախված է արդյունքից: Ապագայում կցանկանայի դառնալ մարզական տնօրեն»,- Կոնտեի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Իտալացի մարզիչի պայմանագիրը «Չելսիի» հետ նախատեսված է մինչեւ 2019 թվականը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։