ՊՍԺ-ի նախագահը 1-ական միլիոն է առաջարկել Կավանիին եւ Նեյմարին 11 մետրանոց իրացնելու իրավունքը զիջելու համար

09:37   25 սեպտեմբերի, 2017

Ֆրանսիական ՊՍԺ-ի նախագահը թիմի ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանիին 1 միլիոն եվրո է առաջարկել 11 մետրանոցն իրացնելու իրավունքը բրազիլացի հարձակվող Նեյմարին զիջելու համար, սակայն մերժում է ստացել:

Նույն առաջարկով ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ Խելաիֆին դիմել է Նեյմարին, որպեսզի նա հրաժարվի 11 մետրանոցներն իրացնելու հավակնությունից, սակայն բրազիլացին եւս չի ցանկացել զիջել, հաղորդում է dailymail-ը:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի առաջնության 6-րդ տուրում Կավանին հրաժարվել էր զիջել 11 մետրանոցն իրացնելու հնարավորությունը Նեյմարին: Այդ խաղում ՊՍԺ-ն 2:0 հաշվով հաղթել էր «Լիոնին»:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։