Մոսկվայում դուստրը սպանել է ԽՍՀՄ հավաքականի նախկին դարպասապահ հորը

21:22   24 սեպտեմբերի, 2017

Մոսկվայում դուստրը սպանել է տափօղակով հոկեյի ԽՍՀՄ նախկին դարպասապահ Վիկտոր Տոլմաչովին: 76-ամյա թոշակառու կինը ոստիկանությանն ահազանգել է, որ իր նախկին ամուսինն արդեն մեկ շաբաթ անհասանելի է:

Ոստիկաններին բնակարանի դուռը բացել է 78-ամյա Տոլմաչովի դուստրը, որն ասել է, թե հայրը արդեն մեկ շաբաթ հանգստի է մեկնել Ուկրաինա: Սակայն ոստիկանները մտել են բնակարան եւ հայտնաբերել Տոլմաչովի դին բրեզենտով ծածկած: Դուստրը խոստովանել է, որ ինքն է դանակահարել հորը, հաղորդում է mk.ru-ն:

Տոլմաչովը ԲԿՄԱ-ի կազմում դարձել է 1963-1966 թվականների ԽՍՀՄ չեմպիոն: 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։