Աշխարհի Գավաթ. Լեւոն Արոնյան - Դին Լիրեն՝ երկրորդ ոչ ոքին

20:19   24 սեպտեմբերի, 2017

Հայաստանի հավաքականի առաջին համար Լեւոն Արոնյանը (2802) եւ Չինաստանի ուժեղագույն գրոսմյաստեր Դին Լիրենը (2771) աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչի երկրորդ պարտիայում եւս խաղացին ոչ ոքի՝ կատարելով 75 քայլ: Սեւերով հանդես եկավ հայ գրոսմայստերը, որը որոշակի առավելություն ուներ, սակայն վերջնախաղում չինացի գրոսմայստերը կարողացավ դիմադրել եւ չպարտվել:

Սեպտեմբերի 25-ին կանցկացվի չորս դասական պարտիաներից երրորդը:

Հավասարության դեպքում, սեպտեմբերի 27-ին կնշանակվի թայ-բրեյք:

Երկու գրոսմայստերները եզրափակիչ դուրս գալու շնորհիվ ապահովել են տեղը 2018թ. մարտին Բեռլինում կայանալիք աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում:

Լեւոն Արոնյանը 2005թ. աշխարհի գավաթակիրն է:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։