«Ինտերն» ու «Լացիոն» հաղթեցին, «Միլանը» պարտվեց

19:04   24 սեպտեմբերի, 2017

Իտալիայի առաջնության 6-րդ տուրում «Ինտերը» տանը նվազագույն հաշվով պարտության մատնեց «Ջենոային» եւ 16 միավորով երրորդ տեղում՝ 2-ական միավոր զիջելով «Նապոլիի» եւ «Յուվենտուսին»:

«Լացիոն» հյուրընկալվելիս 3:0 հաշվով հաղթեց «Վերոնային» եւ 13 միավորով չորրորդ տեղում է:

«Միլանը» դրսում 0:2 հաշվով պարտվեց «Սամպդորիային» եւ 6-րդն է՝ 12 միավոր:

Իտալիայի առաջնություն, 6-րդ տուր

«Ինտեր» - «Ջենոա»՝ 1:0

Դանիլո Դամբրոզիո, 87

Հեռացում՝ Ստեֆան Օմեոնգա («Ջենոա»), 90+1

«Վերոնա» - «Լացիո»՝ 0:3

Չիրո Իմոբիլե, 24, 11մ, 40, Ադամ Մարուշիչ, 60

«Կրոտոնե» - «Բենեւենտո»՝ 2:0

Ռոլանդո Մանդրագորա, 43, Մարկուս Ռոհդեն, 58

«Կալյարի» - «Կյեւո»՝ 0:2

Ռոբերտո Ինգլեսե, 53, Մարիուշ Ստեմպինսկի, 90+3

Հեռացում՝ Ֆաբիո Պիզականե («Կալյարի»), 83, երկրորդ դեղին քարտ

«Սամպդորիա» - «Միլան»՝ 2:0

Դուվան Սապատա, 72, Ռիկարդո Ալվարես, 90+1



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։