Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը (2802) եւ Չինաստանի ուժեղագույն գրոսմյաստեր Դին Լիրենը (2771) ոչ ոքի արդյունքով սկսեցին Թբիլիսիում անցկացվող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչը:
Առաջին դասական պարտիայում Լեւոն Արոնյանը հանդես եկավ սպիտակներով: 35-րդ քայլում կողմերը համաձայնեցին կեսական միավորի: Սեպտեմբերի 24-ին կանցկացվի չորս դասական պարտիաներից երկրորդը:
Հավասարության դեպքում, սեպտեմբերի 27-ին կնշանակվի թայ-բրեյք:
Երկու գրոսմայստերները եզրափակիչ դուրս գալու շնորհիվ ապահովել են տեղը 2018թ. մարտին Բեռլինում կայանալիք աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում:
Կիսաեզրափակիչում Դին Լիրենը հաղթել է ամերիկացի Ուեսլի Սոյին (2792)՝ 3.5:2.5, իսկ Լեւոն Արոնյանը «արմագեդոն» պարտիայում տարած հաղթանակի շնորհիվ 5:4 ընդհանուր հաշվով առավելության է հասել Ֆրանսիայի առաջին համար Մաքսիմ Վաշյե-Լագրավի (2804) նկատմամբ:
Հիշեցնենք, որ Լեւոն Արոնյանը 2005թ. աշխարհի գավաթակիրն է:
Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։