10:08 23 սեպտեմբերի, 2017Բիլիարդի Հայաստանի բազմակի չեմպիոն, Հայաստանի հավաքականի անդամ, միջազգային կարգի սպորտի վարպետ Ռազմիկ Վարդանյանը եռօրյա պայքարի արդյունքում դուրս է եկել Մոսկվայի «Օլիմպիական» մարզահամալիրում անցկացվող Կրեմլի Գավաթի եզրափակիչ:
Ռազմիկ Վարդանյանը Կրեմլի Գավաթին մասնակցելու իրավունքը ստացել էր Հայաստանի բիլիարդային սպորտի ֆեդերացիայի անցկացրած «դինամիկ բուրգ» խաղաձեւի Հայաստանի բաց առաջնությունում, հաղորդում են ֆեդերացիայից:
Հայ մարզիկը եզրափակիչում (հեռարձակումը՝ 14:00-ից) կմրցի Ուզբեկստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Սիդորովի հետ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.