Երկրորդ Բունդեսլիգա. Սարգիս Ադամյանի վիճակագրությունն ու գնահատականը

20:36   22 սեպտեմբերի, 2017

Whoscored.com-ը ներկայացրել է գերմանական «Ռեգենսբուրգի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանի վիճակագրությունը Դյուսելդորֆի «Ֆորտունայի» դեմ երկրորդ Բունդեսլիգայի 7-րդ տուրի խաղում:

Հայ ֆուտբոլիստը դարպասին հարված չի կատարել: Նրա 9 փոխանցումներից թիմակիցներին հասել է 55.6 տոկոսը: 24-ամյա ֆուտբոլիստը մեկ անգամ հաղթող է դուրս եկել օդային պայքարում, մեկ անգամ խլել է գնդակը, կատարել է մեկ առանցքային փոխանցում: Ադամյանը կանոնները խախտել է մեկ անգամ, նրա դեմ խախտել են երկու անգամ:

Ադամյանը ստացել է 6.16 գնահականը, իսկ «Ռեգենսբուրգի» կազմում ամենաբարձրը գնահատվել է գերմանացի հարձակվող Մարկո Գյունտերը՝ 7.47:

Հիշեցնենք, որ «Ռեգենսբուրգը» հյուրընկալվելիս հաղթել է նվազագույն հաշվով, Ադամյանը մասնակցել է երկրորդ խաղակեսին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։