Հայ ֆուտբոլիստը նորամուտն է նշել է Մոսկվայի ԲԿՄԱ-ի գլխավոր թիմում

19:27   22 սեպտեմբերի, 2017

Ֆուտբոլի Ռուսաստանի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում նորամուտը Մոսկվայի ԲԿՄԱ-ի կազմում նշել է կիսապաշտպան Նաիր Տիկնիզյանը: Կուրսկի «Ավանգարդի» դեմ արտագնա խաղում 18-ամյա հայ կիսապաշտպանը փոխարինման է դուրս եկել 70-րդ րոպեին:

«Հակասական հույզեր ունեմ: Հաճելի էր դուրս գալ խաղադաշտ եւ պաշտպանել հիմնական թիմի գույները, բայց ցավալի է, որ պարտություն կրեցինք, չկարողացանք իրացնել մեր պահերը: Հպարտություն չեմ զգում, քանի որ պարտվել  ենք:

Ամենաբարդ խնդիրներն եմ դնում իմ առջեւ, կշարունակեմ նույն ոգով: ԲԿՄԱ-ի յուրաքանչյուր սան ունի գլխավոր թիմում հանդես գալու երազանք»,- Տիկնիզյանի խոսքը մեջբերում է ռուսական ակումբի մամուլի ծառայությունը:

Բանակայինները պարտվել էին 0:1 հաշվով եւ դուրս մնացել խաղարկությունից:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։