«Աթլետիկո» տեղափոխված Դիեգո Կոստա. Կոնտեի հետ ոչ մի խնդիր չեմ ունեցել

15:32   22 սեպտեմբերի, 2017

Լոնդոնի «Չելսիից» Մադրիդի «Աթլետիկո» տեղափոխված 28-ամյա հարձակվող Դիեգո Կոստան հերքել է, թե անգլիական ակումբից հեռանալու պատճատը իտալացի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի հետ լարված հարաբերություններն էին:

«Չկա այդպիսի բան: Ոչ մեկի հետ ոչ մի խնդիր չեմ ունեցել: Ինձ ոչ ոք չի նեղացրել եւ ոչ մեկի նկատմամբ հիշաչարություն չունեմ: Ամեն ինչ գերազանց է: Բոլորը գիտեն, թե ես ինչքան եմ սիրում «Չելսիի» երկրպագուներին»,- ասել է Կոստան Splash News-ին:

«Աթլետիկոն» Դիեգո Կոստայի համար կվճարի 65 միլիոն եվրո: Իսպանական ակումբը տրանսֆերային արգելքի պատճառով Կոստային կարող է հայտավորել միայն հունվարին: Մինչեւ այդ նա կմարզվի «Աթլետիկոյի» հետ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։