«Ստալը» հաղթել է, Էդգար Մալաքյանը գոլային փոխանցում է կատարել եւ իրացրել հաղթական 11 մետրանոցը

00:20   22 սեպտեմբերի, 2017

Ֆուտբոլի Ուկրաինայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում Կամենսկի «Ստալը» Հայաստանի հավաքականի նախկին խաղացող Եղիշե Մելիքյանի գլխավորությամբ հաղթահարել է «Ժեմչուժինայի» արգելքը:

1:1 հաշվով ոչ ոքիից հետո նշանակված 11 մետրանոցներով «Ստալը» հաղթել է 4:1 հաշվով: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդգար Մալաքյանը կատարել է գոլային փոխանցում եւ իրացրել է հաղթական 11 մետրանոց հարվածը:

Ամբողջ հանդիպումն անցկացրել է նաեւ 19-ամյա պաշտպան Արթուր Դանիելյանը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։