Կոմպանին վեցամյա պայմանագիր է կնքել «Մանչեսթեր Սիթիի» հետ

11:07   26 հուլիսի, 2012

Ֆուտբոլի Բելգիայի ազգային հավաքականի պաշտպան Վենսան Կոմպանին երկարաձգել է պայմանագիրն Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» հետ, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

26-ամյա բելգիացու նոր համաձայնագիրը նախատեսված է մինչեւ 2018 թվականը: Գործարքի ֆինանսական կողմը չի հրապարակվում:

Կոմպանին 2008-ին գերմանական «Համբուրգից» է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»: Բելգիացի պաշտպանի պայմանագիրն ամենաերկարաժամկետն է մանչեսթերյան ակումբի պատմության մեջ:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.