Դորտմունդի «Բորուսիան» տարավ չորրորդ հաղթանակը եւ դարձյալ գլխավորեց աղյուսակը

00:22   21 սեպտեմբերի, 2017

Գերմանիայի առաջնության 5-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» արտագնա խաղում մրցեց «Համբուրգի» հետ եւ հաղթանակ տարավ 3:0 հաշվով:

«Բորուսիան» 13 միավորով դարձյալ գլխավորեց մրցաշարային աղյուսակը: 1 միավոր քիչ ունի Մյունխենի «Բավարիան»:

«Հոֆենհայմը» 3:2 հաշվով հաղթեց «Մայնցին» եւ 11 միավորով բարձրացավ երրորդ տեղ:

«Հանովերը» միավորներ կորցրեց «Ֆրայբուրգի» հետ խաղում (1:1) եւ չորրորդն է՝ 11 միավոր:

Գերմանիայի առաջնություն, 5-րդ տուր

«Համբուրգ» - «Բորուսիա Դ.»՝ 0:3

Սինձի Կագավա, 24, Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 63, Կրիստիան Պուլիշիչ, 79

«Ֆրայբուրգ» - «Հանովեր»՝ 1:1

Նիլս Պետերսեն, 83 - Մարտին Հարնիկ, 65

Չիրացրած 11մ՝ Ֆլորիան Նիդերլեխներ, 54

«Հերտա» - «Բայեր»՝ 2:1

Մեթյու Լեկի, 16, Սալոմոն Կալու, 24 - Յուլիան Բրանդտ, 84

«Մայնց» - «Հոֆենհայմ»՝ 2:3

Դանի Լատցա, 6, Յոսինորի Մուտո, 16 - Նադիմ Ամիրի, 23, Սանդրո Վագներ, 45+1, Մարկ Ուտ, 90+2



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։