Մանուել Նոյերը վիրահատվել է եւ խաղադաշտ կվերադառնա հունվարին

14:53   19 սեպտեմբերի, 2017

Մյունխենի «Բավարիայի» եւ Գերմանիայի հավաքականի դարպասապահ Մանուել Նոյերի ոտքի վիրահատությունը հաջող է անցել եւ նա շուտով կսկսի վերականգնողական փուլը: Այդ մասին հաղորդում է գերմանական ակումբի մամուլի ծառայությունը: 31-ամյա խաղացողը հունվարից շուտ խաղադաշտ չի վերադառնա:

«Մանուել Նոյերը դարձյալ վնասվածք է ստացել, եւ դա ահավոր է: Վիրահատությունը հաջող է: Մենք անհամբեր սպասում ենք նրա վերադարձին: Դա տեղի կունենա հունվարին»,- ասել է «Բավարիայի» ղեկավար Կարլ-Հայնց Ռումենիգեն:

Նոյերը ստացել էր ձախ ոտքի կոտրվածք:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։