00:40 18 սեպտեմբերի, 2017Իսպանիայի առաջնության չորրորդ տուրում Մադրիդի «Ռեալը» Սան Սեբաստիանում հյուրընկալվեց «Ռեալ Սոսյեդադին»: Ֆրանսիացի Զինեդին Զիդանի գլխավորած թիմն առավելության հասավ 3:1 հաշվով: Աչքի ընկան Բորխա Մայորալն ու Գարեթ Բեյլը: Մեկ գոլ էլ մրցակիցը խփեց սեփական դարպասը:
«Ռեալը» 8 միավորով բարձրացավ չորրորդ տեղ, «Ռեալ Սոսյեդադը» 9 միավորով երրորդն է: Առաջատարը 12 միավոր վաստակած «Բարսելոնան» է, երկրորդ տեղում է «Սեւիլիան»՝ 10 միավոր:
Իսպանիայի առաջնություն, չորրորդ տուր
«Ռեալ Սոսյեդադ» - «Ռեալ»՝ 1:3
Կեւին Ռոդրիգեշ, 28 – Բորխա Մայորալ, 19, Կեւին Ռոդրիգեշ, 36, ինքնագոլ, Գարեթ Բեյլ, 61
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.