19:56 16 սեպտեմբերի, 2017Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը նվաճեց Թբիլիսիում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի ուղեգիր: Հայ գրոսմայստերը մրցեց ուկրաինացի Վասիլի Իվանչուկի հետ եւ պարտության մատնեց 1.5:0.5 հաշվով: Առաջին դասական պարտիայում սպիտակներով հաղթանակ տանելուց հետո, երկրորդ պարտիայում Արոնյանը սեւերով խաղաց ոչ ոքի:
Արոնյանը կիսաեզրափակիչում կհանդիպի ռուսաստանցի Պետեր Սվիդլեր - ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավ դիմակայության հաղթողի հետ։ Առաջին երկու պարտիաներում գրանցվել է ոչ ոքի: Գրոսմայստերները պայքարը կշարունակեն սեպտեմբերի 17-ին թայ-բրեյքում:
Կիսաեզրափակիչի մյուս զույգը կազմել են ամերիկացի Ուեսլի Սոն եւ չինացի Դին Լիրենը: Սոն 1.5:0.5 հաշվով հաղթել է ռուսաստանցի Վլադիմիր Ֆեդոսեեւին, Դին Լիրենը 1.5:0.5 հաշվով՝ հունգարացի Ռիչարդ Ռապորտին:
Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչի մասնակիցները կստանան աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի ուղեգրեր։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.