ՄՕԿ նախագահ. Չկա երաշխիք, որ ծանրամարտը կլինի 2024թ. Օլիմպիական խաղերի ծրագրում

23:14   15 սեպտեմբերի, 2017

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան մինչեւ դեկտեմբեր պետք է Միջազգային օլիմպիական կոմիտեին ներկայացնի դոպինգի հետ կապված խնդիրների լուծման ծրագիր, ինչը օլիմպիական ծրագրում ծանրամարտի ներկայացված լինելու պայմաններից մեկն է:

«2020թ. Տոկիոյի Օլիմպիական խաղերի ծրագրում ծանրամարտը կլինի, սակայն չկա երաշխիք, որ այս մարզաձեւը ներկայացված կլինի 2024թ. Փարիզի Օլիմպիական խաղերում»,- Բախի խոսքը մեջբերում է ESPN-ը:

Հակադոպինգային կանոնադրությունը խախտելու բազմաթիվ դեպքերի պատճառով այժմ Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան քննարկում է այս տարվա աշխարհի առաջնությանը Ռուսաստանի, Չինաստանի, Հայաստանի, Ղազախստանի, Բելառուսի, Ադրբեջանի, Թուրքիայի, Ուկրաինայի եւ Մոլդովայի ծանրորդների մասնակցույթունը կասեցնելու հարցը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։